Հայդի Քլումը նկարահանվել է բաց հագուստով՝ առանց ներքնազգեստի

Գերմանացի սուպերմոդել Հայդի Քլումը Instagram-ում հրապարակել է նորվեգացի դիզայներ Պիտեր Դունդասի ստեղծած բաց հագուստով լուսանկարը։

48-ամյա մոդելը կեցվածք է ընդունել վառ կիտրոնագույն երկարաթև զգեստով, որը նա կրել է իր մերկ մարմնին։ Այն տեսողականորեն բաժանված է երկու մասի, որոնք միացված են ժանյակներով՝ ի ցույց դնելով Քլումի մեջքը և ազդրը։

«Սա իմ նոր սիրելի զգեստն է»,- գրել է Հայդին։

Հիշեցնենք, որ օգոստոսին Հայդի Քլումը և Tokio Hotel-ի կիթառահար Թոմ Կաուլիցը նշել են իրենց ամուսնության տարեդարձը իտալական Կապրի կղզում: