Netflix-ը ներկայացրել է Քանյե Ուեսթի մասին պատմող ֆիլմի թիզերը

Հայտնի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նախկին ամուսնու` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի մասին ֆիլմ է նկարահանվել։ Netflix-ն իր ինսթագրմայան էջում հրապարակել է նոր ֆիլմի թիզերը. «Ո՞վ ես դու, որ քեզ հանճար ես համարում»,- գրված է թիզերին կից:

Ֆիլմը կկոչվի «Jeen-Yuhs: A Kanye Trilogy», այն երեք սերիայից բաղկացած վավերագրական ֆիլմ է։ Ռեժիսորներն են Քլարենս Սիմոնսը և Չիկե Օզան, որոնք հայտնի են Coodie & Chike անունով։ Նրանք ֆիլմի վրա աշխատել են 2 տարի։

Կինոնկարը պատմում է ռեփերի անցած ճանապարհի մասին։ Ֆիլմում բացի Քանյեից, նկարահանվել են Jay-Z, Ֆարել Ուիլյամսը և Kid Cudi-ն։ Ի դեպ, առաջին սերիան հնարավոր կլինի դիտել փետրվարի 16-ին։ Netflix-ը 30 մլն դոլար է վճարել ֆիլմի հեղինակային իրավունքը ձեռք բերելու համար։