Ռուսական շոու-բիզնեսի ամենաամուր զույգերից մեկի՝ Գրիգորի Լեպսի և Աննա Շապլիկովայի
ամուսնալուծության վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել, գրում է woman.ru-ն:
Զույգը որոշել էր ամուսնալուծվել դեռևս նոյեմբերին, սակայն այս մասին մամուլում տեղեկություն հայտնվել է միայն դեկտեմբերի կեսերին: Նման անսպասելի որոշումը զարմացրել է բոլորին` թե՛ Լեպսի երկրպագուներին, թե՛ շոու բիզնեսի գործընկերներին:
Օրերս Գրիգորի Լեպսի ընկերուհին՝ երգչուհի Միլենա Դեյնեգան, իր կարծիքն է հայտնել այս իրավիճակի մասին։ Լրագրողներին տված հարցազրույցում կատարողն ասել է, որ Աննա Շապլիկովային վաղուց նյարդայնացնում էր Լեպսի ընկերուհիներից մեկը՝ Յուլյա Բարանովսկայան։ Գաղտնիք չէ, որ երգիչն ու հեռուստահաղորդավարուհին վաղեմի ընկերներ են։
«Կինը Լեպսից բաժանվել է, քանի որ նա անկողին է մտել հեռուստահաղորդավարուհի Յուլիա Բարանովսկայայի հետ»,- ասել է Դեյնեգան՝ ընդգծելով, որ ինքը հավատում է դրան:
Նշվում է, որ Բարանովսկայան բարկացած հերքել է այս տեղեկությունը: