Պեսկովը մեկնաբանել է ՌԴ այցելության դեպքում Քանյե Ուեսթի՝ Պուտինի հետ հանդիպման հավանականությունը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստան կատարած այցի ընթացքում ռեփեր Քանյե Ուեսթի հետ հանդիպելու հավանականության մասին հարցին, հայտնում է aif.ru-ն։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ուեսթը պատրաստվում է այս տարի այցելել Ռուսաստան, այնտեղ պատարագ մատուցել, հանդիպել Պուտինի հետ և ներկայացնել իր ավետարանական The Sunday Service ծրագիրը։

«Չեմ կարծում, որ նախագահի վարչակազմը երգչի համար վիզավի է թե՛ պատարագի, թե՛ նրա ուղևորության կազմակերպության առումներով»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Նա պատասխանել է նաև այն հարցին, թե որքանո՞վ են ինքը և Պուտինը ծանոթ Ուեսթի գործունեությանը. «Այնքան խորը չէ, որ գնահատականներ տրվեն»: