Comedy Club-ի անդամ Գարիկ Խարլամովը բարձր ջերմությամբ հայտնվել է հիվանդանոցում, նրան կաթիլային են միացրել. այս մասին հումորիստը պատմել է իր Instagram-ի բաժանորդներին։
«Ես երբեք 39,6 ջերմաստիճանով հրապարակում չեմ արել։ Սա առաջինն է,- գրել է արտիստը։ -Ի՞նչ է մտքիս գալիս այս ջերմաստիճանում: Ընդհանրապես ոչինչ, բացառությամբ տարօրինակ ցանկության՝ այն այստեղ դնելու»:
Բաժանորդները Խառլամովին մաղթել են շուտափույթ ապաքինում։
Երկու օր առաջ Instagram-ի իր աքաունթում արտիստը բողոքել էր վատառողջությունից։ Դրա պատճառը, նրա խոսքով, կորոնավիրուսը չէ. «Հանկարծ պարզվեց, որ բացի Covid-ից, մոլորակի վրա մնացել են կոկորդի ցավն ու գրիպը»,- գրել է կատակերգուն։