Էրմինա Զախարովայի սիրելին նրան ամուսնության առաջարկություն է արել (տեսանյութ)

Դերասանուհի Էրմինա Զախարովայի սիրելին՝ դերասան Ժորա Մարտիրոսյանը, նրան ամուսնության առաջարկություն է արել։ Սիրելին դերասանուհուն առաջարկություն է արել Կամերային թատրոնում երեկույթի ժամանակ՝ գործընկերների ներկայությամբ։

Երեկոյի գեղեցիկ կադրերով սոցցանցերի իր էջերում կիսվել է ոչ միայն Էրմինան, այլ նաև նրա գործընկերուհիներ Էվա Խաչատրյանն ու Լուիզա Ներսիսյանը։

Նշենք, որ Էրմինան և Ժորան հանդիպում են արդեն գրեթե չորս տարի, նրանք միասին նկարահանվել են «Թունավոր սեր» հեռուստասերիալում։