Լյուկ Բեսոնը վերադառնում է։ Երեք տարի անց ռեժիսորը կգրի և կստեղծի «Dogman»-ը, որի գլխավոր դերակատարը կլիինի Քեյլեբ Լանդրի Ջոնսը. այդ մասին հայտնում է Variety-ը:
Ֆիլմը կպատմիի ծանր հիվանդություն ունեցող տղայի մասին, որին կփրկի շների հանդեպ ունեցած սերը։ Նկարահանումները նախատեսվում են մայիսին՝ ԱՄՆ-ում և Ֆրանսիայում։
Նշենք, որ Լյուկ Բեսոնի վերջին նախագիծը եղել է «Anna» մարտաֆիլմը, որը թողարկվել է 2019 թվականի ամռանը։