Instargam-մոդելը, ում անունը չի նշվում, Too Much Hot Tea բլոգին պատմել է, որ մի քանի շաբաթ առաջ ինտիմ հարաբերություններ է ունեցել կանադացի ռեփեր Դրեյքի հետ, որից հետո ինտիմ այրվածքներ է ստացել։
Տուժողի խոսքով՝ Դրեյքի հետ հանդիպումը տեղի է ունեցել հյուրանոցի համարում։ Սեքսից հետո երաժիշտը գնացել է զուգարան՝ պահպանակը դեն նետելու համար։
Աղջիկը որոշել է օգտագործել աստղի սերմնահեղուկը և աղբամանից հանել է օգտագործված պահպանակը։ Նա պարունակությունը լցրել է իր մեջ, իսկ հետո սարսափելի ցավ զգացել և սկսել բղավել։
Ինչպես պարզվել է, ռեփերը պահպանակի մեջ կծու սոուս է լցրել։ Այժմ մոդելը մտադիր է դատի տալ նրան։
Ինքը՝ Դրեյքը, պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը, սակայն նրա Instagram-ի աքաունթում հայտնվել է առեղծվածային գրառում՝ «Դուք կարող եք վայելել ձեր փառքի 15 րոպեն, իսկ ես կվերցնեմ մնացած 23 ժամ 45 րոպեն» մեկնաբանությամբ։
Լրատվամիջոցները որոշել են, որ երաժիշտն այսպես է արձագանքել ստեղծված իրավիճակին։