Ամերիկյան ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթն ու դերասանուհի Ջուլիա Ֆոքսը շարունակում են մնալ պապարացիների ուշադրության կենտրոնում, գրում է Daily Mail-ը:
Պարբերականը մանրամասնում է, որ զույգին նկատել են Լոս Անջելեսի ռեստորաններից մեկից դուրս գալիս: Հայտնի է, որ նրանք ռեստորանում եղել են երգչուհի Մադոննայի, մարզիկ Ֆլոյդ Մեյվեզերի և այլ աստղերի հետ:
Ռեստորանից դուրս գալուց հետո՝ 44-ամյա ռեփերը գրկել, համբուրել է ընկերուհուն, որը բավականին համարձակ է հագնված եղել՝ մերկացնելով որովայնն ու մեջքի դաջվածքը: