Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը ծեծի է ենթարկել մի երկրպագուի, ով ինքնագիր է խնդրել, ապա սկսել նկարել արտիստին։ Միջադեպը տեղի է ունեցել գիշերը Լոս Անջելեսում, գրում է Telegram-channel Mash-ը։
Ըստ Mash-ի՝ երաժշտին դուր չի եկել, որ երկրպագուն սկսել է լուսանկարել իրեն։ Քանյեն նախ հրել է, ապա հարվածել տղամարդու գլխին ու պարանոցին։ Դեպքից հետո տուժածը պառկած է եղել մայթի վրա։
Արտիստի զարմուհին փորձել է հանգստացնել նրան, սակայն կատաղած ռեփերը սկսել է բղավել հարազատի վրա.
«Ինչո՞ւ նա դա արեց: Ի՞նչը նրա հետ այն չէ»,- զարմացավ ականատեսը։
Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը, Ուեսթին կարող է սպառնալ մինչև 6 ամսվա ազատազրկում։