Ճապոնացի թենիսիստուհի և աշխարհի նախկին թիվ 1 ռակետ Նաոմի Օսական Forbes-ի վարկածով ճանաչվել է 2021 թվականի ամենաբարձր վարձատրվող կին մարզիկը։
Օսական բոլոր հովանավորչական պայմանագրերի հետ միասին 2021 թվականին վաստակել է 57,3 միլիոն դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշ է կին մարզիկների շրջանում։ Երկրորդ տեղում թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն է, ով վաստակել է 45,9 միլիոն, երրորդում՝ Վինուս Ուիլյամսը (11,3 միլիոն)։
Լավագույն հնգյակում են նաև գեղարվեստական մարմնամարզության օլիմպիական քառակի չեմպիոն Սիմոնե Բայլսը (10,1 միլիոն) և իսպանացի թենիսիստուհի Գարբինե Մուգուրուսան (8,8 միլիոն):
Վեցերորդ տեղը զբաղեցրել է հարավկորեացի գոլֆիստ Կո Ջին Յոնգը (7,5 միլիոն դոլար), յոթերորդը հնդիկ բադմինտոնիստ Վենկատա Սինդհուն է (7,2 միլիոն դոլար): Ութերորդ հորիզոնականում է ևս մեկ թենիսիստուհի՝ աշխարհի առաջին ռակետ, ավստրալացի Էշլի Բարտին, իր հաշվին ունենալով 6,9 մլն դոլար։ Իններորդ տեղը զբաղեցնում է գոլֆի երկրորդ ներկայացուցիչը՝ ամերիկուհի Նելլի Կորդան (5,9 միլիոն դոլար): Լավագույն տասնյակը եզրափակում է ԱՄՆ-ի ազգային հավաքականի բասկետբոլիստ Քենդեյս Փարքերը (5,5 միլիոն դոլար):