Լրատվամիջոցներին հայտնի է դարձել Մեգան Ֆոքսի նշանադրության մատանու գինը

Insider հրատարակությունը պարզել է դերասանուհի Մեգան Ֆոքսի նշանադրության մատանու մոտավոր արժեքը, որը նրան նվիրել է ռեփեր Machine Gun Kelly-ն (Քոլսոն Բեյքեր) նշանադրության օրը։

Այն 18 կարատանոց սպիտակ ոսկի է սրտաձև զմրուխտով և ադամանդով Stephen Webster շքեղ ապրանքանիշից։

Թանկարժեք քարերը ամրացված են երկու միահյուսված ժապավենների վրա, որոնք պատված են փոքրիկ ադամանդներով:

Ինչպես բացատրել է Բեյքերը, նա որոշել է խորհրդանշական մատանի ստեղծել Ֆոքսի համար՝ դրանում միացնելով քարեր, որոնք համապատասխանում են իրենց կենդանակերպի նշաններին։

Փորձագետ Քեթրին Մայնին մատանու արժեքը գնահատել է 300-ից 400 հազար դոլար։

Հիշեցնենք, որ Քոլսոնի և Մեգանի նշանադրությունը տեղի է ունեցել հունվարի 11-ին սիրահարների համար խորհրդանշական վայրում՝ բանանի ծառի տակ։