«Սարդ Մարդը» կոմիքսների մեկ էջը վաճառվել է 3,36 մլն դոլարով

«Spider-Man» կոմիքսի մեկ էջը Heritage Auctions աճուրդում վաճառվել է 3,36 միլիոն դոլարով. հայտնում է Sky News-ը: 1984 թվականին տպագրված էջը ցույց է տալիս, որ սուպերհերոսն առաջին անգամ պատկերված է սև կոստյումով:

Աճուրդի տան փոխնախագահ Ջո Մադդալենայի խոսքով՝ հաջորդ լոտը՝ «Սուպերմենի» մասին կոմիքսների առաջին համարի օրինակը վաճառվել է 3,18 միլիոն դոլարով։

Նախկինում «Հարի Փոթերի» առաջին հրատարակությունը վաճառվել էր ռեկորդային գումարով։ Սա ոչ միայն Փոթերի առաջին գրքի համար երբևէ վճարված ամենաթանկ գինն է, այլև երբևէ վաճառված 20-րդ դարի ամենաթանկ գեղարվեստական ​​գիրքը:

Լոտի մեկնարկային գինը եղել է 75.000 դոլար, վաճառվել է ռեկորդային 471.000 դոլարով։

«Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» վաճառված հրատարակությունը լույս է տեսել 1997 թվականին և տպագրվել 500 օրինակով։

Բրիտանացի գրող Ջ.Կ. Ռոուլինգը գրել է Հարի Փոթերի մասին յոթ գիրք։ Նշվում է, որ առաջին կոշտ կազմով գիրքը տպագրվել է ընդամենը 500 օրինակով։ Այնուհետև գրքերը վաճառվել են 500 միլիոն օրինակով՝ 80 լեզուներով։