«Հասկացա, որ ինձ վատը գրողները ունեն 2 պատճառ»․ Լյուսի Հայրապետյանի նոր լուսանկարները հանգստից և գրառումը

Մոդել Լյուսի Հայրապեյանը Ինստագրամի իր էջում կիսվել է հանգստից արված նոր լուսանկարներով, ինչպես նաև կից ծավալուն գրառում կատարել։

«Տարին նոր է սկսել, իսկ ես արդեն հասցրել եմ կարևոր մի քանի բան անել, հաղթահարել որոշ չգիտակցված վախեր ու շատ բաների շուրջ լուրջ մտածել…
Կիսվեմ էլի, դուք սիրում եք ինձ՝ անկեղծ ու իսկական։ Նախ, ինչպես ասում են լրատվականները, փաստորեն դեռ տարին չսկսած արդեն մերկացել եմ :)) Ինչպիսի տարօրինակություն :)) Իսկ եթե լուրջ, հասցրել եմ հաղթահարել վախը ձկների հանդեպ: Ինքնակամ սկսել եմ սուզվել ու ընկերանալ նրանց հետ… Էնենց ուրախ եմմմ :)) Տարեսկզբին ինձ հասցրեց կծել մեդուզան՝ այսօր, բայց անցավ: Լավ եմ:)

Հասկացա պարզ մի բան. Սահմաններ չկան՝ ընդհանուր բոլորի համար: Յուրաքանչյուրն ինքն է որոշում ու սահմանում դրանք՝ ըստ սեփական պատկերացման: Համոզվեցի, որ ոչինչ հենց այնպես չի լինում, և որ ամեն ինչ իր ժամանակն ունի: Որ եթե ինչ-որ բան իրոք ուզում ես, պետք է կարողանաս պարզ ու հստակ ձևակերպես ցանկությունդ ու ուղարկես տիեզերք, որ վերջինս հասկանա ուզածդ։ Հասկացա, որ ոչինչ սխալ չեմ արել, որովհետև սխալ չկա: Սխալ է ինքդ քեզ մեղադրելը: Err is human, վերջիվերջո:

Հասկացա նաև, որ ինձ վատը գրողները ունեն 2 պատճառ՝ համոզել ինքն իրեն, որ ես վատն եմ, որ էլ չնախանձեն ու չձգտեն ինձ պես լինել կամ տխրեցնել, մռայլ ամպիկ բերել… Երկու դեպքում էլ արհամարհանքն է ճիշտը: Հասկացա, որ երբ մեկին ուզում եմ վատ բան ասել կամ վատ կողմից հիշել, պետք է մտքումս կրկնեմ. “Շնորհակալ եմ, շնորհակալ եմ…” մինչ կցրեմ վատ մտքերս:

Որ երբ շատ բարկանում եմ, պետք է մի պահ պատկերացնեմ ինձ բեմում, և շատ արագ դառնամ հանդիսատես ու նայեմ ինքս ինձ կողքից… Ես ինձ չեմ սիրի բարկացած… Նման դեպքերում շատ ավելի լավ է հետաձգել դիմացինին վիրավորելը մինչ վաղը, ու վաղը չի գա, որովհետև բարկությանը հաջորդում է խելամտությունը, ուղղակի պետք է կարողանալ համբերել…

2022-ում համոցվեցի, որ սերը չի պարտադրում միասին լինել՝ հատկապես, երբ գիտեք, որ չկա թույլատրելի հնարավորություն… Հասկացա, որ կա սիրո ավելի ուժեղ սերը՝ ամենաթեժ պահին թողնելու և նրան հեռվից սիրելու՝ ոչ քիչ ուժգնությամբ: Ես երբեք չեմ հասկացել այն զույգերին, որոնցից մեկը գիտի մյուսի ՝
ուրիշին սիրելու մասին, բայց շարունակում է պահել իր զույգին հնարավոր բոլոր ձևերով:

Երբ սիրում ես, հասկանում ես, որ խլում ես սիրելիիդ ժամանակը՝ թեկուզ ուրիշին սիրելով երջանիկ լինելու… Ու բաց ես թողնում:
Այսքանը :)»,- գրել է մոդելը։