Դավան և Հուսեյնը չեն լինելու․ պրոդյուսեր Արմեն Օհանյանի կոպիտ պատասխանը հեռուստադիտողներին

Աղմկահարույց «Ամուրին» («Холостяк») հեռուստաշոուն շուտով կվերադառնա էկրաններ։ Հեռուստադիտողները փորձում են գուշակել, թե ով է դառնալու նախագծի նոր հերոսը: Հեռուստանախագծի պրոդյուսեր Արմեն Օհանյանն արդեն հայտարարել է, թե ովքեր հաստատ չեն լինելու ծրագրում։

Մասնավորապես, նախորդ եթերաշրջանում մասնակիցները պայքարում էին Տիմատիի սիրտը նվաճելու համար։ Այժմ որպես «ամուրու» դերի նոր հավակնորդներ տարբեր անուններ են շրջանառվում՝ Միշա Մարվին,Միլոշ Բեկովիչ։ Բայց ամենից հաճախ հնչում են Դավիթ Մանուկյանի (Օլգա Բուզովայի նախկին ամուսին) և Հուսեյն Հասանովի անունները։

Պրոդյուսերն արդեն հօդս է ցնդեցրել նախագծի երկրպագուների պատրանքները։ Օհանյանին, ամենայն հավանականությամբ, հոգնեցրել են հեռուստադիտողների ենթադրությունները Մանուկյանի և Հուսեյնի մասնակցության մասին։ Նա բավականին կտրուկ է արտահայտվել Instagram-ի իր էջում։

«Գրողը տանի, ոչ մի Դավա ու Հուսեյն չի լինելու»,- գրել է նա։

Բայց նույնիսկ այս գրառման տակ օգտատերերը շարունակում են վստահորեն գրել, որ Դավան և Հուսեյնն են լինելու հաջորդ «ամուրիները»։

Ծրագրի ամենահավատարիմ երկրպագուները հավաստիացրել են, որ ամեն դեպքում կհետևեն շոուին: