«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացու Ջորջինա Ռոդրիգեսը պատմել է, թե որն է պորտուգալացի աստղի հետ հարաբերությունների բարդությունը։
«Սիրո շնորհիվ իմ կյանքն այժմ երազանք է դարձել։ Շատ կարևոր է երբեք չմոռանալ, թե որտեղից ենք մենք գալիս։ Ես գիտեմ, թե ինչ է նշանակում ոչինչ չունենալ, և ես գիտեմ, թե ինչ է նշանակում ունենալ ամեն ինչ:
Բայց կան բաներ, որոնք ինձ դժվար են թվում, և որոնց ես ամենաշատը կարոտում եմ Ռոնալդուի հետ հարաբերությունների ընթացքում։
Սա հնարավորությունն է պարզապես գնալ խանութ կամ սուպերմարկետ, ինչպես անում են շատ զույգեր: Մենք միշտ պետք է գնանք թանկարժեք ռեստորաններ, որպեսզի մարդիկ մեզ չանհանգստացնեն, մենք նույնիսկ չենք կարողանում դպրոց գնալ՝ մեր երեխաներին վերցնելու: Այսպիսով, դուք կորցնում եք շատ բան, այն, ինչ նախկինում ունեիք և ինչին սովոր եք»,- մեջբերում է Ջորջինային Corrieredellosport-ը: