Երգչուհի Շինեյդ Օ’Քոնորը 17-ամյա որդու դիակիզմանը ներկայացել է վառ վարդագույն մարզահագուստով (լուսանկարներ)

Իռլանդացի երգչուհի Շինեյդ Օ’Քոնորը 17-ամյա որդու՝ Շեյնի դիակիզմանը ներկայացել է վառ վարդագույն մարզահագուստով։ Տղան ինքնասպան է եղել՝ փախչելով հոգեբուժական կլինիկայից, գրում է Daily Mail-ը։

Շեյնին հուղարկավորել են Արևմտյան Դուբլինի գերեզմանոցում 50 հոգու մասնակցությամբ արարողությունից հետո:

«Մենք հենց նոր հրաժեշտ տվեցինք մեր գեղեցիկ հրեշտակ Շեյնին: Շատ գեղեցիկ հինդուական արարողություն: Շեյնին դա դուր կգա»,- թվիթերյան էջում գրել է 55-ամյա աստղը:

Նշվում է, որ դիակիզումից առաջ երգչուհին դագաղում մի քանի տուփ ծխախոտ է դրել «դրախտում դրանց չլինելու դեպքում»։