Հեղինակավոր Forbes հանդեսը ներկայացրել է յութուբյան հարթակում ամենից շատ վաստակող բլոգերներին: Ի՞նչ են մարդիկ սիրում դիտել. հիմնականում դրանք տարբեր հնարքներ ցուցադրող տեսանյութեր են:
Առաջատարն, ըստ ամսագրի, MrBeast ալիքի օգտատերն է: 23-ամյա Ջիմի Դոնալդսոնը 54 մլն դոլար է վաստակել 2021 թվականին, որը ռեկորդային ցուցանիշ է տեսահոսթինգում: Նրա տեսանյութերը 10 մլրդ դիտում են ունեցել՝ կրկնապատկվելով նախորդ տարվա համեմատ: Անցյալ տարի նա 50 ժամ անցկացրել է թաղված, այնուհետև նա 10 000 դոլար էր առաջարկել նրան, ով կհամաձայնի նստել օձերով լի վաննայում, այնուհետև ստեղծել էր Squid Game-ի («Կաղամարի խաղ») սեփական տարբերակը:
Նա նաև ստեղծել MrBeast Burger հավելվածն ու մենյուն, որի միջոցով կարելի է ուտելիք պատվիրել 1600 ռեստորանից երկրի տարածքում: Նրա հավելվածից օգտվողների մեծամասնությունն իր մոտ 90 մլն բաժանորդներն են:
Հաջորդը Ջեյք Փոլն է, որը վերադարձել է առաջատարների շարք 2018 թվականին գրանցած հաջողությունից հետո: Անցյալ տարի նա 45 մլն դոլար է վաստակել՝ ցուցադրելով իր մրցումները MMA-ի մարտիկների հետ: Այժմ նա վաստակում է յութուբյան գովազդների շնորհիվ, սակայն նախկինում ավելի շատ տեսանյութեր էր հրապարակքում: Յութուբյան ալիքը նա օգտագործում է բռնցքամարտիկի իր կարիերան ներկայացնելու համար, որն այժմ կազմում է իր վաստակի մոտ 90 տոկոսը:
Առաջատար եռյակը եզրափակում է Markiplier օգտատերը, որը մեծ եկամուտ է գրանցում նաև վերնաշապիկների, հուդիների և այլ իրերի վաճառքից, որնք առնվում են իր Unus Annus ալիքին: Նա ցանկանում է հեռուստատեսային աստղ դառնալ: 2021 թվականին նա նկարահանել է ամերկյան սերիալներից մեկի հեռուստատեսային ադապտացիան: Նա ունի 31 բաժանորդ և անցյալ տարի տեսահոսթինգում վաստակել է 38 մլն դոլար: