Արքայազն Հարրին որոշել է հայց ներկայացնել Մեծ Բրիտանիայի կառավարության դեմ՝ պահանջելով վերադարձնել իրեն ոստիկանական պաշտպանությունը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հայտնում է Daily Mail-ը։
Պարբերականի տվյալներով, արքայազնի փաստաբանները նամակ են ուղարկել ներքին գործերի նախարարություն, որում ասվում է, որ իրենք դատարան կդիմեն, եթե Մեծ Բրիտանիան չապահովի արքայազնի համապատասխան անվտանգությունը։
Արքայազն Հարրին բացատրել է, որ ստիպված է օգտվել տեղական մասնավոր անվտանգության ընկերության ծառայություններից, սակայն դրա աշխատակիցները չունեն անհրաժեշտ իրավասություն արտասահմանում կամ մուտք գործել Միացյալ Թագավորության հետախուզական տեղեկատվություն, որն անհրաժեշտ է իր ընտանիքի անվտանգության համար:
Այս գործը կարող է լինել առաջին դեպքը, երբ թագավորական ընտանիքի անդամը հայց է ներկայացնում երկրի կառավարության դեմ։
Ներկայումս արքայազն Հարրին կնոջ՝ Մեգան Մարքլի և երեխաների հետ ապրում է ԱՄՆ-ում։ Անցյալ հունվարին նրանք հրաժարվել են թագավորական ընտանիքի պարտականություններից: