Հայտնի է դարձել, որ «Հարրի Փոթեր»-ի մասին սերիալում կխաղան տրանսգենդեր և ոչ «ստանդարտ» դերասաններ. այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Այսպիսով, Ջեյմս Փոթերի՝ Հարիի հոր դերի համար պրոդյուսերները փնտրում են ասիական, սևամորթ, աֆրիկյան ծագում ունեցող, էթնիկ, բազմազգ, բնիկ, իսպանախոս, լատինաամերիկացի, մերձավորարևելյան, հարավասիական, հնդիկ, հարավարևելյան ասիացի կամ այլ դերասանի:
Իսկ Լիլի Էվանսի՝ Հարրիի մոր դերի համար հեղինակները մտադիր են վերցնել տրանսգենդեր կնոջ։
Ինչպես նշել է նախագծի հեղինակ Մեգան Մաքքելին, այս կերպ ստեղծողները փորձում են փոխանցել երկրպագուների բազայի բազմազանությունը իրենց սիրելի կերպարներում՝ ներկայացնելով մաշկի գույնի, կրոնի, ինչպես նաև միասեռական պատմություն ունեցող մարդկանց: