«Ամուսինս մինչև հիմա նշում է». Էմմա Շաբոյանը մայր է դարձել (լուսանկարներ)

Էմմա Շաբոյանը և Վահե Մկրտչյանը ծնողներ են դարձել: Զույգի առաջնեկը լույս աշխարհ է եկել հունվարի 14-ին: Դերասանուհին ամուսնուն որդի է պարգևել: Փոքրիկը ծնվել է 3,4 կգ քաշով և 52սմ հասակով:

«Չեմ կարող բացատրել իմ զգացողությունները, երբ տեսա նրան: Հայացքն եմ հիշում անմեղ, կարծես ասեր՝ «Ի՞նչ եք ուզում ինձնից»: Իր այդ հայացքն աչքերիս առաջ է: Աննկարագրելի է այն, ինչ մայրն է զգում այդ պահին»,- BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Էմման:

Նորածին տղան, ինչպես ծնողները նախապես որոշել էին, Հովհաննես անունն է ստացել. «Վահեն մինչև հիմա նշում է տղայի գալուստը: Փոքրիկը շատ նման է ամուսնուս, ինձնից միայն մաշկի գույնն է վերցրել»: