Գերմանացի սուպերմոդել և Victoria’s Secret-ի նախկին հրեշտակ Հայդի Քլումը 2017 թվականին իր ոտքերը ապահովագրել է տարբեր գներով։ Վերջերս Էլեն Դեջեներեսի շոուի եթերում աստղը պատմել է, թե ինչու է այդպես ստացվել։
Նրա խոսքով՝ մեկ ոտքը ավելի թանկ արժե մանուկ ժամանակ վնասվածքից մնացած սպիի պատճառով։
«Մանկության տարիներին ես ընկել եմ ապակու վրա և մնացել է մեծ սպի»,- պատմել է Քլումը Դեջեներեսին։
Նա հավելել է, որ ապահովագրական ընկերությունը այն համարել է դեֆեկտ և ոտքից մեկի արժեքն իջեցրել է 200 հազար դոլարով։ Այսպիսով, պարզվել է, որ սուպերմոդելի մեկ ոտքն արժե 1,2 մլն դոլար, իսկ երկրորդը՝ մեկ միլիոն։
Հայդին սպին խնամքով թաքցնում է արևայրուքների միջոցով։ Դրա հետ կապված պոդիումի աստղը տարօրինակ է համարում ապահովագրական գործակալի նման որոշումը։