«Կլոն» հեռուստասերիալի աստղն ապշեցրել է համարձակ լուսանկարներով

Բրազիլացի հայտնի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Ջովաննա Անտոնելին, ով հայտնի դարձավ Կլոն հեռուստասերիալով, Instagram-ում կիսվել է անկեղծ լուսանկարներով։

45-ամյա դերասանուհին կեցվածք է ընդունել կիպ կարմիր բոդիով և կիսագուլպա-կոշիկներով, իսկ գլխին դրել է նույն գույնի աբադոկ՝ սատանայի պոզերի տեսքով։

«Ուրախ եմ հանդիպման համար։ Հուսով եմ՝ գուշակեցի՞ք իմ անունը»,- Անտոնելան մեկնաբանել է գրառումը։

Նշենք, որ աստղի Instagram-ի էջին բաժանորդագրված է ավելի քան 15,4 միլիոն մարդ։ Ջովաննան բավականին ակտիվ է իր օգտահաշվում և հաճախ է ցուցադրում կազմվածքք գայթակղիչ հանդերձանքներով:

Հիշեցնենք, որ Անտոնելին հայտնի է դարձել «Ընտանեկան կապեր» և «Կլոն» սերիալներում խաղացած դերերով։ Դերասանուհին ամուսնացած է եղել երեք անգամ, ունի որդի և երկու դուստր։