Քրիս Նոթն ամուսնալուծության շեմին է․ ԶԼՄ

Հոլիվուդյան աստղ Քրիս Նոթի կինը՝ կանադացի մոդել Տարա Ուիլսոնը, իբր, հանել է ամուսնության մատանին ու մենակ թողել նրան Ամանորի գիշերը։ Այդ մասին գրում են The Daily Mail-ը և Page Six-ը։

Նշվում է նաև, որ դերասանի 39-ամյա կնոջը պապարացիները ֆիքսել են հունվարի 13-ին Լոս Անջելեսում լաց լինելիս, ուր մեկնել էր նա Նոր տարվա նախօրեին երեխաների հետ։

Լրատվամիջոցները գրում են, որ Ուիլսոնը խիստ վրդովված է ամուսնու դեմ ուղղված բռնաբարության մեղադրանքներից։ Նա չի կարողանում հավատալ, որ նա բռնարար է:

«Նա պարզապես ցանկանում է պաշտպանել երեխաներին: Դա նրա թիվ մեկ առաջնահերթությունն է», – ասել է աղբյուրը Page Six-ին:

Նշենք, որ զույգը միասին է ավելի քան 20 տարի և ունի երկու որդի՝ 13-ամյա Օրիոն և 8 ամսական Քիթսը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երկու կին Նոթին մեղադրել էին սեռական բռնության մեջ, որը, ըստ նրանց, տեղի է ունեցել 2004 և 2015 թվականներին։ Ավելի ուշ նրանց է միացել մեկ այլ տուժող, ով պնդում է, որ դերասանը փորձել է բռնաբարել իրեն 2010թ.։