«Պարող միլիոնատերը» ցույց է տվել՝ ինչպես է կոփում մարմինը (տեսանյութ)

Իտալացի գործարար և Instagram-ի աստղ Ջանլուկա Վակկան երկրպագուների հետ կիսվել է գեղեցկության և առողջության սեփական բաղադրատոմսով։ 54-ամյա «պարող միլիոնատերը» կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է սուզվում սառցե խորանարդներով լցված տաշտի մեջ։

«Սառցե լոգանք, օրական տասը րոպե… Այսպիսով, դուք ամրացնում եք իմունային համակարգը, նվազեցնում անհանգստությունը և ընդհանուր բորբոքային պրոցեսները», – ասել է Վակկան հրապարակման վերնագրում։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Gianluca Vacchi (@gianlucavacchi)