Օսկար Այզեկը` Marvel-ի նոր սերիալի գլխավոր դերում (տեսանյութ)

Marvel Studios-ը հրապարակել է «Moon Knight» սերիալի դեբյուտային թրեյլերը. որը հիմնված է համանուն կոմիքսների վրա։ Օսկար Այզեկը ներկայացել է գլխավոր դերում:

Այզեկի կերպարը տառապում է ինքնության դիսոցիատիվ խանգարումով։ Հայտնի է, որ եգիպտական ​​անապատում հատուկ գործողության ժամանակ Սպեկտորին փրկել է լուսնի աստված Խոնսուն՝ դրա դիմաց պահանջելով դառնալ իր երկրային մարմնավորումը՝ Լուսնի ասպետը։

Ֆիլմում նկարահանվել է նաև Իթան Հոքը, ով մարմնավորել է Արևի թագավորին՝ գլխավոր հակառակորդին։ Սերիալի պրոդյուսերներն են Քևին Ֆեյջը և Ջերեմի Սլեյթերը։

Moon Knight-ի պրեմիերան տեղի կունենա 2022 թվականի մարտի 30-ին՝ Disney+-ում։ Ընդհանուր առմամբ, սերիալը կունենա վեց սերիա՝ յուրաքանչյուրը 40-50 րոպե տևողությամբ։