Հայտնի է հետաձգված «Գրեմմիի» անցկացման նոր ամսաթիվը

Գրեմմի մրցանակաբաշխությունը հետաձգվել է և տեղափոխվել ապրիլի 3-ին։ Պատմության մեջ առաջին անգամ մրցանակաբաշխությունը տեղի կունենա Լաս Վեգասում, մասնավորապես MGM Grand Garden Arena-ում: Միջոցառումը կվարի հարավաֆրիկացի կատակերգու, դերասան և հեռուստահաղորդավար Թրևոր Նոյը:

Նշենք, որ երաժշտական մրցանակաբաշխությունը նախատեսված էր 2022 թվականի հունվարի 31-ին՝ Լոս Անջելեսում։ Հաղորդվում է, որ արտիստներից շատերը համաճարակի պատճառով իրենց դժկամությունն են հայտնել մրցանակաբաշխությանը ներկայանալու առնչությամբ, ինչը համոզել է «Գրեմմիի» կազմակերպիչներին անորոշ ժամանակով հետաձգել մրցանակաբաշխությունը:

Հիշեցնենք, որ այս աշնանը ԱՄՆ ձայնագրման ակադեմիան հրապարակել է մրցանակի հավակնորդների ցուցակը։ Ամենաշատ մրցանակները կարող են ստանալ Ջասթին Բիբերը, Դոջա Կատուն և Բիլի Այլիշը: