Համացանցում քննադատել են Ալլա Պուգաչովայի նոր սելֆին

Premiere - Alla Pugacheva. The Concert - Moscow

Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան չորս ամսվա դադարից հետո առաջին անգամ սելֆի է հրապարակել Instagram-ի Stories բաժնում։ Ավելի ուշ աստղի երկրպագուները լուսանկարը տեղադրել են իրենց էջում և այն հայտնվել է քննադատությունների կենտրոնում։

Երգչուհին հայտնվել է տեսախցիկի առջև՝ խոշոր պլանով։ Նա թեթև դիմահարդարված էր, իսկ մազերն՝ արձակած։ Սակայն հանրությունը հայտարարել է, որ սա Պրիմադոննա չէ։ Բացի այդ, մեկնաբանություններում նրան համեմատել են տղամարդու հետ։ Ոմանք գրել են, որ լուսանկարում Պուգաչովայի գործընկերը ռուս երգիչ Վլադիմիր Կուզմինն է։

«Սա Պուգաչովան չէ», «Գուցե Ալլան է, բայց ոչ Պուգաչովան», «Կուզմին», «Ո՞վ է սա»,- գրել են երկրպագուները։

Միևնույն ժամանակ, նրա մյուս երկրպագուները նշել են, որ սիրում են աստղին ցանկացած կերպարով և ընդգծել, որ նա իր տարիքում հիանալի տեսք ունի։