«Թող Աստված շարունակի օրհնել քեզ»․ Ջորջինայի հուզիչ գրառումն ու սիրո խոստովանությունը Ռոնալդուին

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը, մեկնաբանել է ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխությունում Ռոնալդուի հատուկ մրցանակ ստանալը։ 36-ամյա հարձակվողը մրցանակ է ստացել ազգային հավաքականում գոլերի քանակով համաշխարհային ռեկորդի համար (115)։ 

«ՖԻՖԱ-ի հատուկ մրցանակ։ Պատմության լավագույն ռմբարկուն։ Թող Աստված շարունակի օրհնել քեզ: Դու եզակի ես։ Շնորհակալ ենք մեզ այդքան ուրախություն պարգևելու և հաստատակամություն ու վճռականություն սովորեցնելու համար: Մենք սիրում ենք քեզ, հայրիկ»,- գրել է Ռոդրիգեսը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Georgina Rodríguez (@georginagio)