Ի՞նչ է հայտնի «La casa de papel»-ի կորեական տարբերակի մասին

Ինչ խոսք, «La casa de papel»-ի կորեական տարբերակը կարելի է համարել այս տարվա ամենասպասված պրեմիերաներից մեկը։

Netflix-ն իր պաշտոնական էջում հրապարակել է «Money Heist: Korea – Joint Economic Area»-ի առաջին թիզերը։

Դատելով թիզերից՝ սերիալում կմնան բոլոր կերպարները՝ Տոկիոյից Բեռլին։ Ի դեպ, Բեռլինի դերում հանդես կգա «The Game of Squid»-ի աստղ՝ Փաք Հե Սուն։

Առաջիկա ադապտացիան կնկարահանի Քիմ Հոն Սանը: Առաջին եթերաշրջանը կունենա 12 սերիա՝ 60 րոպե տևողությամբ։ Netflix-ի ներկայացուցիչները հույս ունեն, որ նոր տարբերակը նույնքան հայտնի կդառնա, որքան բնօրինակ՝ իսպանական տարբերակը։

Պրեմիերան նախատեսված է 2022 թվականի աշնանը: