Դերասանուհի Մեգան Ֆոքսը և նրա փեսացուն՝ Քոլսոն Բեյքերը, որն ավելի հայտնի է Machine Gun Kelly բեմական անունով, մեկնել են Միլան՝ տղամարդկանց նորաձևության շաբաթին ներկա գտնվելու համար: Ընդամենը մեկ օրում Իտալիայում Տրանսֆորմերների աստղին հաջողվել է փորձել մի քանի հանդերձանք, որոնք գրավել են բոլորի ուշադրությունը։
Նշենք, որ Մեգանի բոյֆրենդը մասնակցել է Dolce & Gabbana-ի տղամարդկանց հավաքածուի ցուցադրությանը որպես մոդել՝ նա բացել և փակել է շոուն՝ ցուցադրելով երկու մոնոխրոմ կոստյումներ։
Դերասանուհին ինքը նորաձևության տան ցուցադրությանը ներկայացել է ժանյակավոր բոդիով և կաշվե տաբատով, իսկ հետո փոխվել է և հագել ցնցող «մերկ» զգեստ, որի տակից երևացել է սև ատլասե ներքնազգեստը։
Dolce & Gabbana-ի երեկույթի համար Ֆոքսը ընտրել է տոպ և կարճ կիսաշրջազգեստ։