Իտալացի կինոդերասանուհի Մոնիկա Բելուչիի և դերասան Վենսան Կասելի դուստրը՝ Դևա Կասելը զգացմունքային նոր ֆոտոշարք է ներկայացրել։ Երիտասարդ մոդելը Instagram-ում գայթակղիչ նկարներ է հրապարակել։
«Որովհետև գիշեր է»,- մեկնաբանել է սկսնակ մոդելը հետաքրքիր կադրերը։
Աղջիկը կեցվածք է ընդունել սև ձգող հագուստով։ Կաշվե հագուստը նրա վրա շատ սեքսուալ տեսք է ունեցել՝ ընդգծելով աղջկա սլացիկ կազմվածքը։ Կասելը հայտնվել է խավար միջավայրում՝ բեժ ծածկոցով մահճակալի վրա։
Աղջիկն իր տեսքն ամբողջացրել է rhinestones գլխարկով և երեկոյան նուրբ դիմահարդարմամբ՝ շեշտը դնելով աչքերի վրա։