Ֆրանսիացի դերասան Գասպար Ուլիելը, որը համաշխարհային ճանաչում է ստացել 2014-ին կենսագրական ֆիլմում Իվ Սեն Լորանի դերակատարմամբ, մահացել է, հայտնում է france24.com-ը:
37-ամյա դերասանի մահ վրա է հասել դահուկավազքի ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով, ասվում է նրա ընտանիքի հայտարարության մեջ:
Ուլիելը միջազգային ուշադրության է արժանացել Hannibal Rising ֆիլմում հայտնի մարդակերի դերը խաղալու համար և գլխավոր դեր է խաղացել Marvel-ի առաջիկա Moon Knight հեռուստասերիալում։
Ուլիելն արժանացել է «Սեզար» մրցանակի, որը «Օսկար»-ի ֆրանսիական համարժեքն է: Նա 2017 թվականին պարգևատրվել է «Լավագույն դերասան» անվանակարգում՝ Քսավյե Դոլանի It’s Only the End of the World ֆիլմում գլխավոր դերի համար, որտեղ նկարահանվել է Մարիոն Կոտիյարի և Լեա Սեյդուի հետ:
Դա նրա երկրորդ Սեզարն էր. առաջինը ամենահեռանկարային դերասանի համար էր՝ 2004 թվականին՝ Օդրի Տոտուի հետ Առաջին համաշխարհային պատերազմի A Very Long Engagement դրամայում նկարահանվելուց հետո։