Եղիսաբեթ II-ը թագավորական սոուս կարտադրի

Մեծ Բրիտանիայում Էլիզաբեթ II թագուհու ապրանքանիշով վաճառքի է հանվում արքայական շագանակագույն սոուսը։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

«Royal Estate» ապրանքանիշի սոուսը արտադրվում է Նորֆոլկ կոմսության Սանդրինգհեմ գյուղում գտնվող թագուհու կալվածքում:

Լոլիկի սոուսը պարունակում է արմավ, խնձորի հյութ և համեմունքներ, այն «իդեալական է նախաճաշի կամ օրվա ցանկացած ժամի համար»: Սանդրինգհեմի շագանակագույն սոուսի 295 գ կշռող շիշը կարժենա 6,99 ֆունտ ստեռլինգ: