Դերասան Ջենսեն Էքլսը հայտնել է, որ աշխատում է Warner Bros.-ի հետ՝ DC-ի նոր նախագծի վրա, այս մասին հայտնում է ScreenRant-ը։
«Ես աշխատում եմ DC նախագծի վրա Warner Bros.-ի և այլ լավ գործընկերների հետ համատեղ, որոնց մասին չեմ կարող ասել: Նորից չեմ պատրաստվում խոսել այդ մասին, որպեսզի չխաբեմ»,- ընդգծել է Էքլսը:
«Գերբնականը» սերիալի աստղն արդեն հասցրել է նկարահանվել սուպերհերոսների մասին պատմող այլ նախագծերում: