Կախարդից մինչև երաժիշտ. «Հարրի Փոթերի» աստղը նոր նախագծում է նկարահանվում

FILE - In this Sept. 23, 2016 file photo, Daniel Radcliffe arrives at the Empire Live event in London. Radcliffe, who played the boy wizard in the J.K. Rowling franchise, will return to Broadway in “The Lifespan of a Fact,” co-starring Bobby Cannavale and Cherry Jones. Leigh Silverman will direct. The show will begin performances on Sept. 20, 2018 and will officially open on October 18. (Photo by Vianney Le Caer/Invision/AP, File)

Դերասան Դենիել Ռեդքլիֆը կմարմնավորի Ալ Յանկովիչին՝ երաժշտի մասին կենսագրական ֆիլմում, հայտնում է Deadline-ը։

Յանկովիչը հայտնի է դարձել աստղերի իր պարոդիաներով։ Նա «Գրեմմիի» հնգակի մրցանակակիր է։ Նրա 2014 թվականի «Mandatory fun» ձայնասկավառակը դարձել է պատմության մեջ առաջին կատակերգական ալբոմը, որն առաջին տեղն է զբաղեցրել Billboard Top 200-ում։

Կենսագրական ֆիլմի սցենարը գրել է ինքը՝ Յանկովիչը՝ Էրիկ Ափելի հետ համագործակցությամբ։ Ֆիլմը կոչվում է «Weird: The Al Yankovic Story»: 2010 թվականին երաժիշտը նույն անվանումով կարճամետրաժ ֆիլմ է թողարկել։

Կենսագրական ֆիլմի ստեղծողները խոստանում են ոչինչ չթաքցնել: Ֆիլմն ուսումնասիրում է հայտնիի կյանքի բոլոր ասպեկտները՝ սկսած նրա մանկությունից մինչև կարիերայի արագ աճը:

Դենիել Ռեդքլիֆը հայտնիություն է ձեռք բերել Հարի Փոթերի դերով, որը հիմնված է Ջ.Կ. Ռոուլինգի գրքերի վրա։

Յանկովիչի կենսագրական ֆիլմի նկարահանումները կսկսվեն Լոս Անջելեսում՝ փետրվարի սկզբին: