ԱՄՆ-ում մահացել է Vogue-ի նախկին գլխավոր խմբագիր Անդրե Լեոն Թելլին

Հունվարի 18-ին Նյու Յորքի նահանգում կյանքի 74-րդ տարում մահացել է Vogue հանդեսի նախկին գլխավոր խմբագիր Անդրե Լեոն Թելլին: Այդ մասին հայտնել է TMZ պորտալը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ խմբագիրը մահացել է հիվանդանոցում, մահվան պատճառը չի ճշտվում: Թելլին Vogue-ում հանգուցային դեմք էր 1980-ական -1990-ական թվականներին: 1988 թվականին նա զբաղեցրել է ստեղծագործական տնօրենի պաշտնը:

Թելլին նաև ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի ոճաբանն էր, նշում է TMZ պորտալը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: