Բրիտանացի սուպերմոդել Քեյթ Մոսի կրտսեր քույրը՝ Լոտին, Instagram-ում հրապարակել է համարձակ լուսանկարներ, որոնցում նա մերկ է։
23-ամյա մոդելը ամբողջ հասակով կեցվածք է ընդունել՝ այգում մեջքով դեպի տեսախցիկը կանգնած՝ առանց հագուստի։ Նրա դիմաց հայելի է, որի արտացոլումից պարզ երևում է, որ Լոտին ձեռքով ծածկել է կուրծքը։
«Կախարդական մթնոլորտ»,- լակոնիկ մեկնաբանել է մոդելը։
Ինչպես գիտենք, աղջիկն իր անկեղծ լուսանկարները հրապարակում է OnlyFans հարթակում, որոնց օգտատերերը բովանդակությանը հասանելիություն են ստանում միայն վճարելուց հետո։
Բացի այդ, Լոտին Instagram-ի իր էջում հաճախ է կիսվում գայթակղիչ նկարներով։