Ջենիֆեր Լոպեսը հիացրել է սպորտային մարզումների կադրերով

Հոլիվուդյան դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Instagram-ում հրապարակել է իր մարզումներից տպավորիչ տեսանյութ։

«Ավելի լավը դառնալու համար»,- կադրերը մեկնաբանել է հայտնի աստղը։

Տեսահոլովակում Ջեյ Լոն հայտնվել է սև կիպ տոպով և լեգինսներով և հանգստությամբ բարձրացնում է ծանրաձողերը և մարզվում ուժային այլ սարքերով:

Նշենք, որ աստղն ամեն առավոտ սպորտով է զբաղվում, ինչպես նաև օրական առնվազն յոթ բաժակ ջուր է խմում՝ առողջ մարմինը պահպանելու համար:

Բացի այդ, Լոպեսը հավատարիմ է հատուկ սննդակարգին, որը բացառում է վերամշակված մթերքները, ուտում է շատ կանաչ բանջարեղեն և խմում մեղրով սպիտակուցային կոկտեյլներ։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Jennifer Lopez (@jlo)