Netflix-ը 2022 թվականին կթողարկի ավելի քան 20 կորեական ֆիլմ և սերիալ

Netflix-ը YouTube-ում իր առաջիկա նախագծերի գովազդային տեսահոլովակն է հրապարակել։ Այն հայտարարում է ավելի քան 20 կորեական դրամաների և ֆիլմերի մասին, որոնք էկրան կբարձրանան 2022 թվականին։

Դրանց թվում է, օրինակ, բազմաէպիզոդային, ապոկալիպտիկ, զոմբի-սարսափ «All of Us Are Dead»-ը, որի պրեմիերան տեղի կունենա հունվարի 28-ին:

Մեկ այլ շատ սպասված թողարկում է «Twenty-Five Twenty-One» ռոմանտիկ դրաման՝ Քիմ Տե Րիի և Նամ Ջու Հյոկի մասնակցությամբ:

Այս տարի Netflix-ը կներկայացնի նաև իսպանական «La casa de papel» սերիալի կորեական տարբերակը:

Կան նաև նախագծեր, որոնք ներառում են քրեական տարրեր «Juvenile Justice»-ը, «Tomorrow»-ն, «The Sound of Magic»-ը և «Remarriage and Desires»-ը: