Ջարեդ Լետոն և Էնն Հեթուեյը միասին նկարահանվել են նոր սերիալում

Հրապարակվել է WeCrashed մինի սերիալի թրեյլերը, որտեղ գլխավոր դերերում են Ջարեդ Լետոն և Էնն Հեթուեյը։

Սերիալը կուսումնասիրի առևտրային անշարժ գույքի ամենաարագ զարգացող ստարտափներից մեկի՝ WeWork-ի ստեղծումը: Այս ընկերությունը փոքրիկ գրասենյակից կարողացավ վերածվել մի ամբողջ ցանցի: Ընկերությունը գնահատվել է 47 միլիարդ դոլար, սակայն կործանվել է տեսադաշտում հայտնվելուց հետո:

Ջարեդ Լետոն կմարմնավորի հիմնադիր Նեյման Ադամին, իսկ նրա կնոջ դերում հանդես կգա Էնն Հեթուեյը։

Պրեմիերան տեղի կունենա մարտի 18-ին՝ AppleTV+ հեռուստաալիքով։