Ռեժիսորը հեռացրել է Լեդի Գագայի և Սալմա Հայեկի մասնակցությամբ սեքս-տեսարանը House of Gucci-ից

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ թեժ կարող էր դառնալ House of Gucci ֆիլմը, եթե այնտեղ լիներ Լեդի Գագայի և Սալմա Հայեկի մասնակցությամբ էրոտիկ տեսարան: Իրականում նման բան իսկապես եղել է, բայց այն հեռացվել է ֆիլմից։

Լեդի Գագան, որը մարմնավորում է Պատրիսիա Ռեջիանիին, հայտնել է, որ իրենք նկարահանվել են սեքս տեսարանում էքստրասենս Փինա Աուրիեմմայի հետ, որին մարմնավորում է Սալմա Հայեկը։ Հայտնի չէ, թե ինչու է Ռիդլի Սքոթը որոշել ազատվել այս կադրերից, սակայն հավանականություն կա, որ դրանք կհայտնվեն House of Gucci-ի ռեժիսորական տարբերակում։

Դեկտեմբերի 2-ին էկրաններին հայտնվեց այդքան սպասված ֆիլմը, որը պատմում է հայտնի Gucci ընտանիքի մասին։ House of Gucci-ի աստղային դերասանական կազմը ֆիլմին անհավանական հաջողություն է բերել. Լեդի Գագան, Ջարեդ Լետոն, Ադամ Դրայվերը և Ալ Պաչինոն մարմնավորել են հայտնի Gucci կլանի հերոսներին:

Ֆիլմը հիմնված է Սառա Գեյ Ֆորդենի «The House of Gucci. A Sensational Story of Murder, Madness, Glamour and Greed» գրքի վրա, որը հրատարակվել է 2001 թվականին։

Ի դեպ, իրենք՝ Gucci ընտանիքի ներկայացուցիչները, կինոնկարն առանց մեկնաբանության չեն թողել, նրանք համարել են, որ ֆիլմի սյուժեն հակասում է իրականությանը։