Ռուս կինոքննադատ Եգոր Բելիկովը սոցիալական ցանցերում հայտնել է, որ ծեծի է ենթարկել իր նախկին ընկերուհուն՝ Օլգա Ժիտպելևային։
Այսպիսով, նա հաստատել է ավելի վաղ Ժիտպելևայի հրապարակած մեղադրանքները։ Աղջիկը հայտարարել է, որ Բելիկովն իրեն գցել է հատակին, հարվածել դեմքին, խեղդամահ արել ու սպառնացել ինքնասպան լինել։ «Ես սարսափելի բաներ եմ արել, ես բռնարար եմ և չափազանց էմոցիոնալ, այդ թվում՝ ֆիզիկական բռնություն եմ կիրառել ընկերուհուս նկատմամբ: Հանգամանքները դեր չեն խաղում և ամեն դեպքում ինձ չեն արդարացնում, ոչինչ չի կարող արդարացնել դա»,- գրել է նա։
Բելիկովի խոսքով՝ ինքը պատրաստվում է մասնակցել ագրեսորների համար խորհրդատվություններին և գումար փոխանցել բռնության դեմ պայքարի հիմնադրամին։ «Ես սարսափում եմ ինքս ինձանից. Ես կհասկանամ բոլորին, ովքեր այժմ կդադարեն շփվել ինձ հետ, կչեղարկեն մեր աշխատանքային պարտավորությունները»,- եզրափակել է նա։
Ժիտպելևան արդեն Բելիկովի դեմ հայտարարություն է գրել իրավապահ մարմիններին։