Հայտնի է Artik & Asti-ի նոր մեներգչուհու անունը

Երգչուհի Սևիլ Վելիևան դարձել է Artik & Asti խմբի նոր մեներգչուհին։ Կատարողը խմբի երկրորդ անդամ Արտյոմ Ումրիխինի հետ արդեն թողարկել է առաջին «Harmony» թրեքը, այդ մասին երաժիշտները հայտնել են Instagram-ում։

«Ես ոչինչ չեմ այրում, չեմ մոխրացնում. Ես սովոր եմ ստեղծագործելուն, ուստի շարունակում եմ պատմությունը: Թե ինչպես դա կզարգանա, միայն Աստված գիտի, բայց ես կշարունակեմ անել այն, ինչ անում եմ իմ ողջ հասուն կյանքում՝ երաժշտություն»,- գրել է Ումրիխինը։

Վելիևայի երկրպագուները առիթը բաց չեն թողել երգչուհուն աջակցելու և Artik & Asti-ի կազմում առաջին թրեքի կապակցությամբ շնորհավորելու։

Մենակատար Աննա Ձյուբան դուետը լքել է 2021 թվականի նոյեմբերի սկզբին։ Այժմ նա զբաղվում է սոլո կարիերայով։ Արտյոմ Ումրիխինը նոյեմբերի վերջին հայտարարեց նոր մենակատարի որոնումների ավարտի մասին։