Netflix-ի հոսքային ծառայությունը հաստատել է, որ հարավկորեական «Կաղամարի խաղը» սերիալը կերկարաձգվի երկրորդ եթերաշրջանով։ Այդ մասին գրում է The Verge-ը։
Այս մասին հերթական զեկույցում խոսել է հարթակի գործադիր տնօրեն Թեդ Սարանդոսը։ «Կաղմարների խաղը դեռ նոր է սկսվում»,- վստահեցրել է նա:
2021 թվականի նոյեմբերի սկզբին Squid Game-ի ստեղծող և սցենարիստ Հվան Դոն-Հյոկը հաստատել է, որ սերիալը կշարունակվի։ Ավելի ուշ Netflix-ը չհաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ երկրորդ սեզոնի պլանները դեռ քննարկվում են։
Սերիալը թողարկվել է Netflix-ում 2021 թվականի սեպտեմբերին և արագորեն հայտնի դարձել ամբողջ աշխարհում։ Այն նաև դարձել է սթրիմինգ ծառայության պատմության մեջ ամենամասշտաբային նախագիծը՝ շրջանցելով նախորդ ֆավորիտին՝ «Բրիջերթոնները» սերիալին։