Լույս աշխարհ է եկել երգիչ Նիք Ջոնասի և դերասանուհի Պրիանկա Չոպրայի առաջնեկը: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ հայտնելով, որ նրանց դուստրը ծնվել է փոխնակ մոր օգնությամբ:
29-ամյա Ջոնասը և 39-ամյա Չոպրան երեխայի ծնունդի մասին տեղեկացրել են իրենց ինստագրամյան էջում գրառում անելով, սակայն չեն հայտնել երեխայի անունն ու սեռը:
TMZ պարբերականի աղբյուրները հայտնել են, սակայն, որ նրանք դուստր են ունեցել, որը լույս աշխարհ է եկել Հարավային Կալիֆոռնիայի հիվանդանոցում:
«Չափազանց ուրախ ենք տեղեկացնելու, որ փոքրիկ ենք ունեցել փոխնակ մոր օգնությամբ: Մենք խնդրում ենք հարգել մեր մեկուսացումը մեզ համար կարևոր փուլում, քանի որ կենտրոնանում ենք մեր ընտանիքի վրա: Շնորհակալ ենք շատ»,- գրել է զույգը:
Երեխայի ծնվելու մասին լուրն անսպասելի էր, քանի որ զույգը չէր հայտարարել, որ երեխայի է սպասում: