Աստղագուշակ հունվարի 24-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Եկել է կարևոր ու լուրջ գործը ստանձնելու ժամանակը: Դուք արագ նրանում առաջին հաջողություններին կհասնեք, կհասկանաք՝ ինչպես առաջ շարժվել: Հրաշալի խորհուրդներ կտան մարդիկ, որոնց փորձն արդեն օգտակար է եղել ձեզ: Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք կարող եք և՛ նոր համախոհներ, և՛ իսկական ընկերներ գտնել: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը:

Հավանական են դրամական մուտքեր: Ձեզ կարող են վերադարձնել հին պարտքերը, վճարել ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: Հնարավոր են համագործակցության առաջարկներ, որոնք արագ եկամուտ կխոստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք հրաշալի գաղափարներ կունենաք: Դրանց իրագործման հնարավորությունը մոտ ժամանակներս կընձեռվի, իսկ մինչ այդ կարող եք կենտրոնանալ համախոհներ փնտրելու վրա: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց օգնությունը շատ պետք կգա, նրանց հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելն էլ հեշտ կլինի: Ձեր ծրագրերի մասին այնպես կպատմեք, որ յուրաքանչյուրը կուզենա մասնակցել դրանց իրագործմանը:

Օրը հարմար կլինի գնումների համար: Եթե վաղուց էիք ծրագրել ինչ-որ օգտակար իր ձեռք բերել, բայց չէիք կարողանում ընտրություն կատարել, այսօր դա ձեզ մոտ անպայման կստացվի: Չեն բացառվում նվերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Արդեն օրվա առաջին կեսին կհասկանաք, որ պատրաստ եք ստանձնել այն գործը, որը նախկինում չափազանց բարդ, համարյա անիրագործելի էիք համարում: Դժվար չի լինի համախոհներ գտնելը. ձեզ կաջակցեն նույնիսկ նրանք, ումից նման բան չէիք սպասում: Լավ կանցնեն պոտենցիալ գործատուների, ապագա գործընկերների հետ հանդիպումները:

Օրվա երկրորդ կեսին հուզական դաշտը ավելի լարված կդառնա, տրամադրությունն էլ կփչանա: Բայց ձեզ կհաջողվի արագ վերականգնել հոգեկան հավասարակշռությունը: Դրանում կօգնի սիրելի գործը կամ հանդիպումը ձեզ համար յուրահատուկ թանկ մարդու հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այս հաջող օրը շատ արդյունավետ կանցնի: Դուք գլուխ կհանեք այն գործերից, որոնք նախկինում բարդ էին թվում, հաջողությամբ կավարտեք այն, ինչին մեծ ուժեր եք նվիրել ու գոհ կմնաք ձեզանից: Լավ կանցնեն գործնական բանակցությունները: Որոշ Խեցգետիններ աշխատանքի գրավիչ առաջարկներ կստանան, կհամաձայնեն դրանց ու չեն զղջա դրա համար:

Կարող են վշտացնել մտերիմների հետ մանր-մունր տարաձայնություններն ու վեճերը: Հաճախ դրանք կապված կլինեն անհասկացողության հետ: Շուտով ամեն ինչ կպարզվի, հարաբերությունները կրկին ջերմ ու ներդաշնակ կդառնան: Երեկոն կուրախացնի ռոմանտիկ անակնկալով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կենտրոնացեք բարդ առաջադրանքների լուծման վրա: Այսօր դուք կարող եք գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել ոչ ձեր մոտ, ոչ էլ շրջապատողների: Հնարավորություն կունենաք գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակից, հասնել ճշմարտությանը, պատասխաններ գտնել այն հարցերին, որոնք մյուսներին փակուղու առաջ են կանգնեցրել: Դա դժվար կլինի ու ջանքեր կպահանջի, բայց դուք գլուխ կհանեք:

Օրը հարմար կլինի ուղևորությունների համար, և կարևոր չէ՝ դրանք նախապես ծրագրել եք, թե ճամփա ընկնելու որոշումը վերջին պահին եք կայացրել: Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները: Կարող եք հյուրեր ընդունել, բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հագեցած կլինի: Շատ բան պիտի հասցնեք, ընդ որում՝ պիտի զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով: Չնայած պայմաններն ամեն անգամ բարենպաստ չեն դասավորվի, դուք կպահպանեք հանգստությունն ու հաղթանակի հանդեպ վստահությունը, անպայման կհասնեք ձեր նպատակին: Դրանում կօգնեն նոր ծանոթները, որոնց հետ շուտով կընկերանաք:

Օրվա երկրորդ կեսին տնային խնդիրներ կառաջանան, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Չի բացառվում ոչ մեծ, բայց շտապ ծախսերի կարիք լինի: Մնացած հարցերում օրը շատ հաջող կդասավորվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր ձեզ համար հեշտ կլինի մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելը: Կհաջողվի մյուսներից վաղ պիտանի տեղեկատվություն ստանալ, կռահել նրա մասին, ինչը ձեզանից չգիտես ինչու թաքցրել են: Հնարավոր է հասկանաք, թե ինչու վերջին ժամանակներս ծանոթներից ինչ-որ մեկի հետ հարաբերությունները լարվել էին: Շատ թյուրիմացություններ կպարզվեն, փոխադարձ վիրավորանքներն էլ կմոռացվեն:

Կարևոր հարցերն այսօր արժե քննարկել ոչ ֆորմալ միջավայրում, քանի որ այդպես ավելի հեշտ կլինի բոլորին դուր եկող լուծումը գտնելը: Մարդիկ, որոնց հետ նախկինում դժվարությամբ եք լեզու գտել, անսպասելի համակրելի ու հաճելի կլինեն շփման մեջ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը անհանգիստ կանցնի, պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, օգնեք նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել, ուղղեք ուրիշների սխալները: Մեկ ուրիշը նման իրավիճակում անպայման խուճապի կմատնվեր, իսկ դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Օրվա կեսին կարող են նոր ծրագրեր հայտնվել, որոնց իրագործման վրա էլ կկենտրոնանաք մոտ օրերս:

Հնարավոր են անսովոր պատահարներ, տարօրինակ ու անսպասելի իրադարձություններ: Դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կօգնեն նորովի նայել սովորական դարձած բաներին, կհուշեն՝ դեպի ուր շարժվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հագեցած ու բավական հոգնեցնող կլինի: Ուշադրություն պահանջող գործեր անսպասելի շատ կլինեն, միանգամից պարզ չի դառնա, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները: Հազիվ թե կարողանաք խուսափել լարված պահերից, բայց լուրջ կոնֆլիկտներ թույլ չեք տա:

Կուզենաք ձեր կյանք բազմազանություն մտցնել, նոր բան փորձել: Աստղերը հազիվ թե դրա դեմ ինչ-որ բան ունենան: Սակայն կարևոր կլինի չարդարացված ռիսկից խուսափելը, խաղասեղանին շատ բան չդնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հրաշալի կլինի աշխատանքային հարցերը քննարկելու, համագործակցություն սկսելու համար: Մի հրաժարվեք օգնության առաջարկից, նույնիսկ եթե վստահ եք, որ կարողանալու եք ամեն ինչից ինքնուրույն գլուխ հանել: Առաջին հերթին՝ աջակցությունը ավելորդ չի լինի, երկրորդ՝ ընդհանուր գործից կարող է երկար ու արդյունավետ համագործակցություն սկսվել:

Կարող են հաջողությամբ լուծվել ֆինանսական հարցերը: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Գնումները լավ է անեք օրվա երկրորդ կեսին: Հենց այդ հատվածում հեշտ կլինի ճիշտ ընտրություն կատարելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հաջող կդասավորվի: Այն հաճելի ծանոթություններ ու հանդիպումներ է խոստանում, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել այն մարդկանց հետ, ում հետ վիճել էիք: Կարող եք քննարկել և՛ աշխատանքային հարցերը, և՛ անձնական գործերը: Բոլոր դեպքերում կհաջողվի արագ լուծում գտնել, որը բոլորին դուր կգա:

Հավանական են նվերներ ու հաճելի անակնկալներ: Որոշ Ջրհոսներ կստանան հենց այն, ինչի մասին վաղուց էին երազում: Չեն բացառվում հրաշալի նորությունները, որոնք կվերաբերեն անձնապես ձեզ կամ ձեր մտերիմներից մեկին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վաղուց չեք տեսել: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, զրույցի համար թեմաներ կլինեն, կպայմանավորվեք ընդհանուր ծրագրերի մասին. տարաձայնությունների առիթներ չեն լինի: Հաջող կլինեն գործնական հանդիպումները: Եթե ձեզ ճիշտ պահեք, շուտով հետաքրքիր առաջարկներ կստանաք:

Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ կմատուցի սիրահարված Ձկներին: Ռոմանտիկ հարաբերությունները, որոնք վերջին ժամանակներս լարվել էին, նկատելիորեն դեպի լավը կփոխվեն: Անցյալում կմնան երկուսիդ վշտացնող տարաձայնությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: