Սնուփ Դոգը պատմել է Բեքհեմի ավագ որդու հարսանիքին նախապատրաստած ուշագրավ նվերի մասին

Հայտնի ռեփեր Սնուփ Դոգը բացահայտել է, որ ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի ավագ որդու՝ 22-ամյա Բրուքլին Բեքհեմի ու 27-ամյա մոդել, դերասանուհի Նիկոլա Պելցի հարսանեկան արարողությանը հանդես կգա որպես դիջեյ:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 50-ամյա ռեփերը մանրամասնել է, որ հարսանիքի կազմակերպման հետ կապված հարցերով բանակցում է Դևիդ Բեքհեմի հետ: Նրա խոսքով՝ ինքը շատ մտերիմ է ֆուտբոլիստի ընտանիքի հետ:

«Բրուքլինի հարսանիքը մեծ իրադարձություն է լինելու, և իմ նվերը նրան ու նրա ապագա կնոջը կլինի այդ օրը դիջեյի դերում հանդես գալը»,- ասել է Սնուփ Դոգը:

Պսակադրությունը կայանալու է ապրիլի ինին՝ Լաս Վեգասում: