Ջոնի Դեփը կդառնա միապետ

Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը կխաղա Ֆրանսիայի թագավոր Լուի XV-ի դերը ռեժիսոր Մայվենի նոր ֆիլմում, հայտնում է Variety-ն։

Նշվում է, որ նկարահանումները կսկսվեն 2022 թվականի ամռանը։ Ֆիլմը նկարահանվելու է Փարիզի տարբեր վայրերում, հիմնականում՝ Վերսալյան պալատում։ Ֆիլմը կարտադրի ֆրանսիական Why Not Productions ընկերությունը։ Ֆիլմի անվանումը և սյուժեն գաղտնի են պահվում։

Նկարահանումներին կմասնակցի նաև ֆիլմի ռեժիսորը։ Նա կմարմնավորի կոմսուհի Ժաննա դյու Բարրիին՝ Լյուդովիկոս XV-ի վերջին սիրուհուն։

Լյուդովիկոս XV-ը Ֆրանսիայում թագավորել է 59 տարի։ Նրա գահակալումը համարվում է ամենաերկարատևներից մեկը համաշխարհային պատմության մեջ։