Ինչպես են Բեյոնսեն, Իրինա Շեյքը, Քիմ Քարդաշյանը և այլ աստղեր հարգանքի տուրք մատուցել մոդելավորող Թիերի Մուգլերին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ կյանքից հեռացել է հայտնի մոդելավորող և լուսանկարիչ Թիերի Մուգլերը։ Դիզայները 73 տարեկան էր: Սա մեծ կորուստ է նորաձևության ոլորտի համար, քանի որ Մուգլերը հսկայական ազդեցություն է ունեցել կանացի նորաձևության ձևավորման վրա։

A-ցուցակի աստղերից մեկը հենց ինքը՝ Բեյոնսեն էր։ Երգչուհին լիովին վստահել է Թիերի Մուգլերի նուրբ ու անկրկնելի ճաշակին։ Նա հարգել է կուտյուրեի հիշատակը՝ տեղադրելով նրա լուսանկարը սեփական կայքի գլխավոր էջում։

Մոդել Իրինա Շեյքը նույնպես անտարբեր չի անցել ու ցավակցել է։ «Շատ շուտ գնաց: Նորաձևության Աստված… այնքան իրական, բարի և ամենաքաղցր: Ես միշտ կկարոտեմ քեզ»:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от irinashayk (@irinashayk)

«Մենք կորցրել ենք իսկական լեգենդին»,- գրել է Բելլա Հադիդն Ինստագրամի իր էջում։

Մեծն Թիերի Մուգլերին վստահելու հնարավորություն ստացածների թվում էր նաև Քիմ Քարդաշյանը։ «Իմ սիրտը կոտրված է։ Քեզ նման մարդ չկա։ Ձեր տեսքը, ձեր կերպարանափոխությունները, ձեր կախարդանքը: Ինձ համար մեծ բան է քեզ ճանաչելը, քեզ հետ ժամանակ անցկացնելը և քո մուսան լինելը: Դու միշտ ասել ես, որ գեղեցկությունը կփրկի աշխարհը… Շնորհակալություն գեղեցկության համար: Ես քեզ շատ եմ սիրում»,- ցավակցություն է հայտնել Քիմը։

Քորթնի Քարդաշյանը կիսվել է ընտանեկան լուսանկարով, որտեղ նա, նրանց մայրը՝ Քրիս Ջենները, Քենդալ Ջենները, Քայլի Ջենները, Քիմ Քարդաշյանը և Քլոե Քարդաշյանը բոլորը կրում են Մուգլերի ստեղծած զգեստները։